Ուկրաինայի Գերագույն ռադայում ուրբաթ մեկ րոպե լռությամբ հարգել են Օսմանյան կայսրությունում 1915 թ. հայերի զանգվածային ջարդերի զոհերի հիշատակը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։
«100 տարի առաջ այդ օրը հայկական էլիտայի արտաքսմամբ սկսվեց փաստացիորեն ամբողջ ազգի կամ ժողովրդի ոչնչացումը։ Հայերը և ուկրաինացիները կողք-կողքի ապրել են բազում դարերի ընթացքում անգամ մինչև այդ ողբերգությունը»,- ասել է պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին։
Նրա խոսքերով` ապրիլի 24-ը ողբերգական օր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար։