Միջազգային 

Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, տեղեկացնում է թուրքական Beyaz gazete թերթի կայքը:

 


«Մեր արտգործնախարարի հետ խոսել եմ, հարկ եղած դիվանագիտական քայլերը կձեռնարկվեն: Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների այցը Հայաստան ստվերում է ԵԱՀԿ Մինսկի խմբում նրանց անկախությանը»,- հայտարարել է նա:

 

Թուրք վարչապետը նաև նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: «Թուրքիան և Գերմանիան պատերազմում նույն կողմում էին կռվում: Նրան ասացի, որ պատրաստ եմ բացել մեր բոլոր արխիվները: Եվրոպայի խորհրդարանի քայլն անընդունելի է»,-ասել է նա:

 


Նույն շարքից