Միջազգային 

Արեւմտյան հերթական պրովոկացիան՝ հերոսների նկատմամբ

Ինչպես հաղորդում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», Ապրիլի 23-ին  առաջին համաշխարհային պատերազմի 70-ամյա միջոցառումների շրջանակում Բեռլին ժամանած ռուս վետերաններին արգելել են մտնել Ռեյխսթագ, որտեղ նրանք հանդիպելու էին ամերիկյան ու բրիտանական վետերանների հետ:

 

Ավելի վաղ Ռուսաստանի ու Գերմանիայի դեսպանատները պայմանավորվել էին միջոցառումների ողջ օրակարգի մասին, սակայն, Բեռլին ժամանելու ընթացքում ռուս վետերաններին արգելել են մուտք գործել Ռեյխսթագ՝ պատճառաբանելով, որ այնտեղ են գտնվում ամերիկյան ու բրիտանական պատվիրակությունները:

 

Միաժամանակ վետերանների ու նրանց ուղեկցող անձնակազմի դեմ հարձակում են ձեռնարկել ուկրաինացի ծագում ունեցող անձինք, որոնք փորձել են պրովակացիա իրականացնել: Մոտակայքում գտնվող ոստիկանության աշխատակիցները հանդես են եկել դիտողի դերում:

 

Արեւմտյան հերթական պրովոկացիան՝ հերոսների նկատմամբ…

 

Նույն շարքից