Միջազգային 

Պորոշենկոն Հաղթանակի 70-ամյակը կնշի լեհերի ու ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցների հետ

Ինչպես հաղորդում է լեհական ռադիոն, Հայրենական պատերազմի 70-ամյա միջոցառումների շրջանակում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կայցելի Լեհաստան:

Միջոցառումներն իրականացվելու են Վեստերպլատե թերակղզում, որտեղ լեհական զորքերը 1939թ.-ին ակտիվ դիմադրություն էին ցուցաբերել գերմանաֆաշիստական ուժերին, սակայն, շատ շուտով ջախջախիչ պարտություն էին կրել:

 

Բացի այդ թերակղզի կժամանեն Սլովակիայի, Լիտվիայի, Լատվիայի, Էստոնիայի, Բուլղարիայի Հորվաթիայի ու Սլովենիայի պատվիրակությունները:

 

Հատկանշական է, որ երկրորդ համաշխարհայինի տարիների այս երկրները դաշնակցել կամ համագործակցել են ֆաշիստական Գերմանիայի հետ:

 

Ուկրաինայում չեն մոռացվել բանդերովականներն ու վլասովկանները, որոնք իրականացնում էին հրեաների, ռուսների ու լեհերի ջարդերը:

Այսպիսով՝ Պորոշենկոն հայտնվելու է իրեն հոգեհարազատ շրջապատում՝ անտեսելով ուկրաինական ժողովրդի կրած զրկանքները հայրենականի տարիներին:

 

Նույն շարքից