Միջազգային 

ԱՄՆ Հոլոքոստի թանգարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԱՄՆ Հոլոքոստի թանգարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն  է տարածել` ի նշան Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի:


Հայտարարության մեջ նշվում է, որ 1915-1916 թթ-ի երիտթուրքերի կողմից մեկ միլիոնից ավել հայեր սպանվեցին, ձերբակալվեցին, բռնի տեղահանվեցին, դարձավ հիվանդությունների և համաճարակների զոհ:


«Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից ղեկավարվող Օսմանյան կառավարությունը համակարգված ձևով էթնիկ զտումների ենթարկեց հայերով բնակեցված անատոլիական շրջանը»,- նշված է հայտարարության մեջ:


Հոլոքոստի թանգարանը կոչ է անում բոլոր երկրներին և կառավարություններին բացել իրենց արխիվները օբյեկտիվ գիտական ուսումնասիրություններ անելու համար, որը թույլ կտա կանխել Ցեղասպանության նման վայրագությունները:

Նույն շարքից