2014 թվականի հոկտեմբերին Երևանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 65.5 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադատրի պետական կոմիտեի վերջին հրապարակումից: Երևան քաղաքում 2014 թվականի հոկտեմբերին, 2014 թվականի սեպտեմբերի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 20.1 %-ով, իսկ 2013 թվականի հոկտեմբերի համեմատ՝ նվազել 3.7 %-ով:
2014 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1² մակերեսի հաշվարկով.
Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2014 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1² մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2014 թվականի սեպտեմբերի համեմատ աճել են 0.02 %-ով: