Ապրիլի 24-ին թուրքական Cumhuriyet և Özgür Gündem թերթերը հայերեն են հրատարակվել: Cumhuriyet-ը հրատարակվել է «Այլևս երբեք», իսկ Özgür Gündem-ը` «Տես, իմացիր, առերեսվիր» խորագրով, գրում է yerkir.am-ը` հղում անելով «Ակօս»-ին:
Cumhuriyet թերթում Հայոց ցեղասպանության մասին գրվել է. «Հարյուր տարի առաջ այս հողերում տեղի ունեցած համատեղ վիշտի համար սգում ենք: Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում տեղի ունեցած այս արհավիրքի ցավը դեռ թարմ է: Ժամանակն է առերեսվելու մարդու խելքը, խիղճը, իրավունքն ու արդարության զգացմունքները կաթվածահար անող այս ցավի հետ, որպեսզի այլևս երբեք չկրկնվի»:
Özgür Gündem-ը գրել է. «1915 թվականին պետության իրականացրած ծրագրով աքսորվեցին և կոտորվեցին մեկուկես միլիոն հայեր և հինգ հարյուր հազար ասորիներ: Այդ վերքը հարյուր տարի է` բաց է… Մինչ իշխող կուսակցությունը տեր է կանգնում ժխտողականությանը, ժողովուրդները կոչ են անում` «տես, իմացիր, առերեսվիր»: