1915թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը չի ազդի Ռուսաստանի հետ համատեղ էներգետիկ նախագծերի իրականացման վրա, ուրբաթ հայտարարել է Թուրքիայի էներգետիկ և բնական պաշարների նախարար Տաներ Յիլդիզը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նախօրեին «Աշխարհն առանց ցեղասպանության» հիշատակի երեկոյի մասնակիցներին ուղղված խոսքում Պուտինը 2015 թվականի ապրիլի 24-ն անվանել է «տխուր ամսաթիվ, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկի` Հայոց ցեղասպանության հետ»։
«Պուտինի հայտարարությունը չի ազդի Ռուսաստանի հետ, այդ թվում նաև գազային ոլորտի համատեղ նախագծերի իրականացման շուրջ ընթացող բանակցությունների վրա», – լրագրողներին Անկարայում ասել է Յիլդիզը։