2014 թվականի հոկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տների 449 առուվաճառքի գործարք, այդ թվում` Երևան քաղաքում՝ 125 գործարք, մարզերում՝ 324 գործարք: 2014 թվականի հոկտեմբերին, 2014 թվականի սեպտեմբերի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 7.7 %-ով, ընդ որում, Երևանում` 3.3 %-ով, իսկ մարզերում` 9.5 %-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերջին հրապարակումից:
2014 թվականի հոկտեմբերին 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 5.7 %-ով, ընդ որում, Երևանում՝ 27.6 %-ով, իսկ մարզերում` նվազել 0.9 %-ով:
2014 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքի վարչական շրջաններում շինության 250.0 մ² և տնամերձի 400.0 մ² միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական միջինացված գները` հաշվարկված շինության 1մ² մակերեսով (ներառյալ տնամերձի միավորի գինը).
Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2014 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքում անհատական բնակելի տների շինության 1 մ² մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2014 թվականի սեպտեմբերի համեմատ մնացել են անփոփոխ: