Եվրոպայի առաջատար երեք երկրների (Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի) բնակչության գրեթե կեսը կարծում է, որ Եվրամիությունը պետք է ԱՄՆ–ից ավելի անկախ քաղաքականություն վարի: Այս մասին վկայում են «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի պատվերով ICM Research–ի անցկացված հարցման արդյունքները։
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի բնակչության հարցումն անցկացրել է ICM Research ընկերությունն այս տարվա դեկտեմբերի 5–ից 17–ը։ Մասնակցել է գրեթե 3 հազար մարդ։ Հետազոտության համաձայն, հարցմանը մասնակցած երկրների բնակչության գրեթե կեսը (46%) կարծում է, որ Եվրամիությունը պետք է ԱՄՆ–ից ավելի անկախ գործի։ Եվ միայն 15 տոկոսն է վստահ, որ ԱՄՆ–ի կարծիքն արժե ավելի ուշադիր լինել։