Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թվականի հունվարնոյեմբերին 3.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալտնտեսական վիճակը բնութագրող ընթացիկօպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցել միայն շինարարության ոլորտը, որն այս տարեսկզբից վերագտել էր աճի միտումը ֆինանսատնտեսական ճգնաժամի անկումից հետո: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալը նվազել է 5.4 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 0,8 տոկոսով աճ է գրանցվել տասնմեկ ամիսների ցուցանիշով:
2013թ. հունվարնոյեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 7,1 տոկոսով և կազմել 987 միլիարդ 432 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 6,5 տոկոսով` կազմելով 920 միլիարդ 723.3 մլն դրամ: Առեւտրի շրջանառությունն աճել է 4,2 տոկոսով և կազմել 2 տրիլիոն 76 մլրդ 467.7 մլն դրամ:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրիլիոն 160 միլիարդ 459.5 միլիոն դրամ, 2,6 տոկոսով աճել է 2013թ. հունվարնոյեմբերի ցուցանիշից: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8 տոկոսով (167 հազար 215 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2013թ. հունվարնոյեմբերի համեմատ աճել են 2.3 տոկոսով (5 միլիարդ 394.5 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 2,7 տոկոսով (1 միլիարդ 384 մլն դոլար), իսկ ներմուծումը` 2.1 տոկոսով (4 միլիարդ 010.5 մլն դոլար):