Տնտեսություն 

Հաշտարարի գրասենյակը նոյեմբերին ստացել է ընդհանուր 310 բողոք

Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը նոյեմբերի ընթացքում ստացել է ընդհանուր 310 բողոք, որից` ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքները 266-ն են:   Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 266 բողոքներից 52-ը ենթակա չեն եղել քննության:

Հաշտարարի քննությանը ենթակա 214 բողոքներից 92-ն ընդունվել են քննության: Բանկերի դեմ բողոքները հինականում վերաբերել են վարկային, ավանդային և վճարահաշվարկային գործարքներին: Ապահովագրական համակարգի դեմ ուղղված բողոքերը վերաբերել են տրանսպորտային միջոցների, բժշկական և տուրիստական ապահովագրությանը, դժբախտ պատահարների և գույքի ապահովագրությանը:

Նույն շարքից