Տնտեսություն 

Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 1, 84 մլն դրամ գումար

analitik.am

ՀՀ բնապահպանության նախարարության` դեկտեմբերի 22-27-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1. 35 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 390 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես, Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել են 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:


Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 25 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:


Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված կենդանական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային ստորաբաժանման կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 285 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական պետական տեսչության ջրերի վերահսկողության բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:


Անտառների վերահսկողության բաժնի կողմից չորս տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար կայացվել են 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:


Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Անտառների վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նմանատիպ խախտման համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:


Անտառների վերահսկողության բաժնի կոմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 60 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 40 հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 20 հատ «սիգ» տեսակի և 100 հատ «կարաս» տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 10 հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:


Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1, 84 մլն դրամ գումար:

Նույն շարքից