Brent տեսակի նավթի գինը ներկայում 2009 թվականից սկսած ամենացածր մակարդակում է՝ սև ոսկու լրացուցիչ մատակարարման սպասումների ֆոնին:
WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը հասել է 51,74 դոլարի՝ 1 բարելի դիմաց, Brent-ինը՝ 55,54 դոլար: Առաջինի գինը նվազել է 1,80%-ով, երկրորդինը՝ 1,56%.-ով:
Նավթի պահանջարկի կայունությունը ևս անհանգստության առիթ է տալիս, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: