WTI տեսակի նավթի գինը ԱՄՆ-ում 2009 թվականից ի վեր առաջին անգամ նվազել է 50 դոլարից: Brent նավթի գինը երկուշաբթի նվազել է 5% - ով՝ մինչև 53 դոլարի, հաղորդում է BBC-ն:
2014 թվականի միջին գների համեմատ սև ոսկին երկու անգամ էժանացել է:
ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսը կրճատվել է 2,5%-ով, Շանհայում Shanghai Composite-ը՝ 1,27%. Հոնկ-Կոնգում Hang Seng-ը՝ 1,04%-ով, Ավստրալիայում S&P/ASX 200-ը՝ 1,8%-ով: