Տաջիկստանում ոսկու հաստատված պահուստները կազմում են 500 տոննա: Այս մասին լրագրողներին հայտնել է Տաջիկստանի կառավարությանն առընթեր երկրաբանական գլխավոր ծառայության ղեկավար Մուրոդ Ջումազոդան:
Ըստ նրա, սակայն, սա վերջնական թիվը չէ, հարկավոր է ևս մի քանի աշխատանքներ տանել այն հստակեցնելու համար:
Տաջիկստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ ներկայում այս երկրի ոկսու արդյունահանմամբ զբաղվում է 8 տեղական և արտասահմանյան ընկերություն: