Տնտեսություն 

Brent տեսակի նավթը կէժանանա մինչև 40 դոլար. կանխատեսում

Կարճաժամկետ հեռանկարում Brent տեսակի նավթը կէժանանա մինչև $40/1 բարել, ինչն արտահանողներին` ներառյալ Սաուդյան Արաբիային, չի թողնի այլ ընտրություն, քան արդյունահանման կրճատումն է: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Bank of America Merrill Lynch-ի վերլուծությունը:


Փորձագետների կարծիքով` ամերիկյան WTI նավթի գինը կընկնի մինչև $35/1 բարել: Այս ամենը կհանգեցնի նրան, որ արդյունահանումը կրճատել ստիպված կլինի կա´մ Սաուդյան Արաբիան, կա´մ ՕՊԵԿ-ի մեջ չմտնող երկրները, ասված է վերլուծությունում:

Նույն շարքից