Ամերիկյան Coca-Cola կորպորացիան պլանավորել է առաջիկա ամիսներին ամբողջ աշխարհի իր արտադրամասերից կրճատել 1,6-1,8 հազար աշխատակցի: Ինչպես հաղորդում է MarketWatch-ը, այն աշխատակիցներն, ովքեր հեռացվել են, երեկվանից արդեն ստանում են ծանուցագրերը:
Աշխատակիցների քանակի կրճատումը բացատրվում է Coca-Cola-ի նոր առազմավարությամբ, ըստ որի ընկերությունը պատրաստվում է մինչև 2019 թվականը ամեն տարի իր ծախսերից 3 մլրդ դոլար կրճատել, քանի որ վերջին տարում ընկերության զուտ շահույթը կրճատվել է 14%-ով: