Տնտեսություն 

Մեկնարկել է արաբական առաջին սուպերմեքենայի վաճառքը

 

Վաճառքի է հանվել արաբական առաջին սուպերմեքենան՝ Lykan Hypersport: Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, վաճառքը մեկնարկել է ԱՄԷ-ում:


Lykan Hypersport-ի հեղինակը  W Motors ընկերությունն է:


Ավտոմեքենայի բազային արժեքը 3.4 մլն դոլար է: Մեքենան ունի 3.8 լիտրանոց շարժիչ՝ 770 ձիաուժ հզորությամբ:


Այն 2.8 վայրկյանում կարողանում է զարգացնել 100 կմ/ժ արագություն և ունակ է հասնելու առավելագույն արագության՝ 385 կմ/ժ-ի:

Նույն շարքից