Տնտեսություն 

Հայաստանում հունվար–նոյեմբերին կոնյակի արտադրության ծավալը 6,6%-ով կրճատվել է

analitik.am

Հայաստանում 2014-ի հունվար–նոյեմբերին արտադրված կոնյակի ծավալը կազմել է 16 942,5 հազար լիտր` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 6,6 տոկոսով:

 

Ինչպես  հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն, նշված ժամանակահատվածում արձանագրվել է գինու արտադրության անկում` 13,6 տոկոսով` կազմելով մոտ 5 082,4 հազար լիտր։ 

Օղու արտադրությունը հունվար–նոյեմբերին կրճատվել է 5,9 տոկոսով՝ կազմելով  8 387,9 հազար լիտր։ 

Շամպայնի արտադրությունը նշված ժամանակահատվածում կազմել է 400,4 հազար լիտր (0,2 տոկոսի անկում)։ 

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը կազմել է 70 723,1 հազար լիտր, ինչը 29, տոկոսով ավել է 2013 թ.–ի հունվար–նոյեմբերի ցուցանիշից:

Նույն շարքից