Տնտեսություն 

Հայաստանում սպառողական գները դեկտեմբերին աճել են 3%-ով

analitik.am

Հայաստանում սպառողական գները 2014 թ.–ի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 3 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։ 

Հաղորդագրության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գներն աճել են 5,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 0,2 տոկոսով, ծառայությունների սակագները` 0,7 տոկոսով։ 

Սպառողական գների ցուցիչը 2014 թ.–ի դեկտեմբերին, 2013 թ.–ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 104,6 տոկոս, որից պարենային ապրանքներինը (այդ թվում ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) կազմել է 106,3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 101,6 տոկոս, ծառայությունների ոլորտի սակագների ցուցիչը` 103 տոկոս, իսկ սպառողական գների ցուցիչը 2014 թ.–ի հունվար–դեկտեմբերին, 2013 թ.–ի հունվար–դեկտեմբերի համեմատ, կազմել է 103 տոկոս (պարենային ապրանքներ` 102,2 տոկոս, ոչ պարենային ապրանքներ` 101,7 տոկոս, ծառայությունների ոլորտի սակագներ` 105,1 տոկոս)։ 

Նույն շարքից