Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ՌԴ կառավարությունում հայտարարել են «Միավորված ավիաշինարարական կորպորացիայի» (ՄԱԿ) նոր ղեկավարի անունը։
Առեւտրի և արդյունաբերության փոխնախարար Յուրի Սլյուսարը կդառնա ընկերության նախագահը՝ ադմինիստրատորի գործառույթով, իսկ ներկայիս ղեկավար Միխայիլ Պողոսյանը՝ գլխավոր կոնստրուկտոր։
Հունվարի 13-ին հայտնի էր դարձել, որ Միավորված ավիաշինարարական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունվարի 16-ի նիստում կքննարկի ընկերության նախագահ Միխայիլ Պողոսյանի լիազորություններ վաղաժամ դադարեցնելու հարցը։