Ճապոնիայի 2015 թ. բյուջեն կկազմի 96,34 տրլն իեն (մոտ 818 մլրդդոլար), որը գրեթե 3,5 մլրդ դոլարով ավելի է ներկայիս ֆինանսական տարվա բյուջեից, որն ավարտվելու է մարտին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ճապոնիայի կառավարությունն այսօր հավանություն է տվել 2015թ. պետական այս բյուջեի նախագծին, որը ռեկորդային է պաշտպանական ծախսերի առումով։
Նոր բյուջեի նախագիծը նախատեսում է ռազմական ծախսերի աճ։ Դրանքկ կազմեն երկրի համար ռեկորդային ցուցանիշ՝ 4,98 տրլն իեն (41,7 մլրդդոլար)։