Տնտեսություն 

Ընդունվել է 2015թ. ՏՏ զարգացման ծրագիրը

Էկոնոմիկայի նախարարությունը ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման 2015թ. ծրագիրը: Համապատասխան որոշումը հավանություն է տրվել կառավարության այսօրվա՝ հունվարի 15-ի նիստին:


Ինչպես նշել է նախարար Կարեն Ճշմարիտյանը, 2015թ. նախարարությունը կշարունակի ոլորտի առջեւ կանգնած խնդիրների ուսումնասիրությունը, ինչպես նաեւ զարգացման մեխանիզմներ կմշակի: Կշարունակվի միջազգային եւ ազգային ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցության աջակցությունը, տնտեսության տարբեր ոլորտներում համակարգչային ծրագրերի կիրառումը:


Ծրագրվում է ՏՏ ոլորտում հաջողությունների հասած երկրների հետ համագործակցություն եւ նրանց փորձի կիրառում, սփյուռքի հետ համագործակցության ընդլայնում եւ ներդրողների, այդ թվում՝ վերազգային ՏՏ կորպորացիներին ներգրավում:

Նույն շարքից