Տնտեսություն 

Առևտրականները պահանջում են Գագիկ Խաչատրյանի հրաժարականը

Այսօր առևտրականները կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են կասեցնել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքը:


Բողոքավորները հայտարարեցին, որ պահանջում են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրաժարականը: «Նա այս ամենի քավորներից մեկն է»,- նշում էին ակցիայի մասնակիցները: Առեւտրականները պահանջում են, որ իրենց այսօր հստակ պատասխան տրվի՝ օրենքը կասեցվում է, թե՝ ոչ:  Կառավարության դիմաց լարված իրավիճակը շարունակվում է, և նրանք նույնիսկ պատրաստ են փետրվարի 1-ից գործադուլի դիմել: 

Նույն շարքից