Ֆինանսական հաշվետվողականության միջազգային ստանդարտների համաձայն, ռուսական «Գազպրոմ» ընկերության զուտ շահույթը 2014-ի առաջին 9 ամիսների արդյունքներով ընկել է 35 տոկոսով, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ եւ կազմել 556,254 մլրդ ռուբլի: Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է Gazeta-ն «Գազպրոմի» համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում նվազել է 38,5 տոկոսով՝ հասնելով 614,89 մլրդ ռուբլու: Ընկերության հասույթն աճել է 3,772 տրլն ռուբլուց հասնելով 4 տրլն ռուբլու: Ընկերությունն ավելացրել է օպերացիոն ծախսերը մինչեւ 3 տրլն ռուբլու:
«Օպերացիոն ծախսերի ավելացման վրա ազդող հիմնական գործոնը եղել է գնահատման պահուստների գումարի ավելացումը 104 506 մլն ռուբլով, կամ 308 տոկոսով: