Տնտեսություն 

Քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի խնդիրները

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` հունվարի 29-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակության ղեկավար Նիկոլայ Մակիևսկիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

 

Հանդիպմանը քննարկվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, կազմակերպություններում անասնաբուժական հսկողության ոլորտներում համագործակցությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

ՌԴ մասնագետների այցի նպատակն է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործընկերների հետ համատեղ այցելություններ կազմակերպել հայկական կազմակերպություններ և վերջիններիս խորհրդատվություն տրամադրել արտադրական գործընթացների կազմակերպման վերաբերյալ: 

Նույն շարքից