Տնտեսություն 

Դոլար կարելի է վաճառել միջինը 474 դրամով

Ըստ rate.am կայքի՝ ժամը 14:40-ի դրությամբ, դոլարի առքը նվազագույնը կազմում է 473 դրամ՝ Արարատբանկում, իսկ առավելագույնը 476 դրամ՝ Հայբիզնես և ԲՏԱ բանկերում, միջինը՝ 474 դրամ:

Բանկերը դոլար վաճառում են նվազագույնը 478,50 դրամով՝ Պրոմեթեյ բանկում, իսկ առավելագույնը 480 դրամ՝ Հայբիզնես բանկում:

Եվրոյի առքը հայաստանյան բանկերում կազմում է միջինը 534 դրամ, նվազագույնը 531 դրամ է՝ Արցախբանկում,  իսկ առավելագույնը 539 դրամ՝ ԲՏԱ բանկում:

Բանկերը եվրո վաճառում են միջինը 547 դրամով, նվազագույնը 544 դրամ է՝ Կոնվերս և Պրոմեթեյ բանկում, իսկ առավելագույնը 550 դրամ՝ Արդշին, Յունի և Բիբլոս բանկ Արմենիայում:

Հայաստանյան բանկերում և փոխանակման կետերում այսօր՝ հունվարի 29-ին, դոլար կարելի է վաճառել միջինը 474 դրամով:

Նույն շարքից