Տնտեսություն 

Հայաստանի պետական պարտքը նվազել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` չնայած տարեկան ցուցանիշի նվազմանը, ՀՀ պետական պարտքը դեկտեմբերի ընթացքում ավելացել է  26,8 միլիոն դոլարով: Հայաստանի համախառն պետական պարտքը 2014 թվականին կազմել է  4 մլրդ 441 մլն 524 հազար: 2013թ. համեմատ այն նվազել է ավելի քան 146 մլն դոլարով կամ շուրջ  3,5 տոկոսով: 


Արտաքին պետական պարտքը  դեկտեմբերին ավելացել է շուրջ 81 մլն դոլարով և կազմել 3 մլրդ 785.2 մլն դոլար: 2013 թվականի համեմատ արտաքին պետական պարտքը նվազել է շուրջ 104 մլն դոլարով կամ 3 տոկոսով:

 

Հայաստանի  ներքին պարտքը  նախորդ տարվա համեմատ  նվազել է  54,7 մլն դոլարով կամ  7,6 տոկոսով: Դեկտեմբերի վերջին կազմել է 656 մլն 316 հազար դոլար: 

Նույն շարքից