Տնտեսություն 

ՌԴ-ից գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմնացու կներկրվի

ՀՀ կառավարության որոշմամբ՝ գարնանացան աշխատանքների ընթացքում սերմնացուների նկատմամբ պահանջարկը բավարարելու նպատակով ՌԴ-ից կներկրվի 1013 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 5 տոննա եգիպտացորենի, 59 տոննա առվույտի և 247 տոննա կորնգանի սերմնացու, իսկ տեղական սերմարտադրողներից՝ 120 տոննա վերարտադրության գարնանացան գարու սերմնացու:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է հողօգտագործողներին սերմնացուն տրամադրել շուկայականից հիսուն տոկոս ցածր գներով, ինչի արդյունքում կբարձրանա պահանջարկի նկատմամբ բավարարվածության մակարդակը, կավելանան ցանքատարածությունները:

Վարչապետ հետաքրքրվեց, թե արդյոք ժամկետների հետ խնդիր չի առաջանա և ներկրումը ժամանակին կարվի։

«Դեռևս ունենք չսպառված սերմնացու, արդեն սկսել ենք ներկրելու աշխատանքները, այստեղ խնդիր չունենք»,-ասաց նա:

Նույն շարքից