Տնտեսություն 

ՀՀ կառավարությունը կներկրի 7 մլն 788 հազար 921 լիտր դիզելային վառելանյութ

Հողօգտագործողների դիզելային վառելանյութի պահանջարկը բավարարելու և 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղացիներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով, ՀՀ կառավարությունը կներկրի 7 մլն 788 հազար 921 լիտր գործող նորմատիվներին և ստանդարտներին համապատասխանող դիզելային վառելանյութ: ՀՀ կառավարության նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ դիզվառելիքը կտրամադրվի լիտրը 350 դրամով:  


Բացի այդ, հանրապետություն կներկրվեն նաև 33263.2 տոննա ազոտական, 1759.6 տոննա ֆոսֆորական և 564.8 տոննա կալիումական պարարտանյութեր՝ հողօգտագործողներին շուկայականից ավելի մատչելի գներով վաճառելու համար: Պարարտանյութերի մեկ պարկը կտրամադրվի 6 հազար դրամով: «Մենք բազմաթիվ առիթներով հայտարարել ենք, որ գյուղատնտեսության զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա: Այդ ծրագրերը, պետական բյուջեից սուբսիդավորումը քայլեր են, հնարավորություններ, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա »,-  ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարեց, որպեսզի գյուղացիներին դիզվառելիքի և պարարտանյութի մատակարարման գործընթացին մասնակցեն նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն ու մարզպետները:  

Նույն շարքից