Տնտեսություն 

«Նաիրիտի» 1700 աշխատակից ազատվել է աշխատանքից

Այսօր` 2015թ. փետրվարի 6-ին, կրճատվեցին Նաիրիտ Գործարան ՓԲԸ 1700 աշխատակիցներ: Այս մասին տեղեկացնում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի

արհմիութենական կոմիտեն։

Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում:

Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին և լիահույս է, որ գործարանն, այնուամենայնիվ, վերագործարկվելու է և բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի:

 

Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեր հետ միասին պայքարելու ենք հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար:

Նույն շարքից