Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Օսկար մրցանակաբաշխության մրցանակակիր հայտնի դերասանուհի ու երգչուհի Լայզա Մինելին հարբեցողությունից բուժվելու նպատակով գտնվում է վերականգնողական կենտրոնում:
Այդ մասին հայտնել է դերասանուհու ներկայացուցիչ Սքոջ Գորենստայնը, նշելով, որ բուժման առաջին կուրսի իրականացումից հետո, դերասանուհու վիճակը դրական է:
69-ամյա դերասանուհին առաջին անգամ է դիմել բժիշկների օգնությանը: Դերասանուհու խմիչքի նկատմամբ չարաշահումները սկսվել են 1969թ.-ից, երբ մահացել էր նրա մայրը:
Դերասանուհու խոսքերով, նա ողջ կյանքը գտնվել է ալկոհոլից կախվածությունում, եւ վերջապես որոշել է դիմել մասնագետների օգնությանը: