Տնտեսություն 

Ինչո՞ւ է կրճատվել Հայաստանին տրամադրվող գումարը. ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը

ԱՄՆ 2016–ի  բյուջեի նախագծով Հայաստանին հատկացվող գումարը նվազեցված է աննախադեպ չափի՝ 18 միլիոն 360 հազար ԱՄՆ դոլարի։ Tert.am–ը Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից փորձել է ճշտել, թե ինչու է ֆինանսական օժանդակությունը այդքան կրճատվել։

Հարց – ԱՄՆ 2016–ի բյուջեի նախագծով Հայաստանին հատկացվող գումարը նվազեցված է աննախադեպ չափի՝ 18 միլիոն 360 հազար ԱՄՆ դոլարի, այնինչ  ընդամենը 2012-ին այն կազմում էր 40 միլիոն ԱՄՆ դոլար, 2013-ինը՝  27 միլիոն 219  հազար դոլար, իսկ արդեն 2014-ին՝ 20 միլիոն  դոլար: Ինչո՞վ է  պայմանավորված  այս չափի նվազեցումը։

Պատասխան –  Միացյալ Նահանգների բյուջեն արտացոլում է ազգային անվտանգության ոլորտի մեր ընթացիկ և նորահայտ մարտահրավերները, դիվանագիտական ու զարգացման մեր առաքելությունները, նախագահի քաղաքականությունը և նախաձեռնությունները, դաշնակիցների առաջ մեր ստանձնած պարտավորություններն անվտանգության ոլորտում և աշխարհում մեր կողմից իրականացվող աշխատանքներն ուղղված հակամարտությունների կանխարգելմանը, զանգվածային բնաջնջման զենքերի չտարածմանը և խաղաղապահ գործողություններին: Բյուջետային հայտում արտացոլված է այն, ինչ անհրաժեշտ է որպեսզի Միացյալ Նահանգները շարունակի ազդեցիկ կերպով ներգրավված լինել հարցերի մի բազմազան շղթայում, որոնք ուղղակիորեն առնչվում են ամերիկյան ժողովրդի անվտանգությանը, բարեկեցությանը և արժեքներին: Սա նախագահ Օբամայի առաջարկած բյուջեն է. հաջորդ քայլը աշխատանքն է Կոնգրեսի հետ  առաջիկա ամիսներին, որպեսզի ապահովվի ֆինանսավորում:

 

Հարց –  Վերջին տարիներին ԱՄՆ–ը օժանդակություն է հատկացրել նաև Լեռնային Ղարաբաղին, սակայն այն դադարեցվել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Պատասխան –   ԱՄՆ ՄԶԳ-ի ականազերծման ծրագիրը 1998թ-ից սկսած զգալի առաջընթաց է ապահովել Լեռնային Ղարաբաղում մարդկանց անվտանգությունը ապահովելու հարցում: Այս աշխատանքները կշարունակվեն Մարդասիրական ականազերծման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՀԱԼՕ Թրաստ» կազմակերպության կողմից, և կշարունակվի մինչ 2016թ.:

Նույն շարքից