Նավթի համաշխարհային շուկայում իրավիճակի բարելավման շուրջ կանխատեսումների ֆոնին ռուբլին աճ է գրանցել։
Ռուբլու կայունացումը փորձագետները կապում են նավթի համաշխարհային գների կայունացման նախապայմանների եւ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում բացասական լուրերի բացակայության հետ։
Երեքշաբթի դոլարով բորսայական սակարկությունները սկսվել են ամերիկյան փոխարժեքի նվազումով։
Մեկ դոլարն արժեցել է 65.38 ռուբլի, ինչը 48 կոպեկով ցածր է նախորդ օրվա համեմատ։ Եվրոն կազմել է 74.09 ռուբլի՝ էժանանալով 33.5 կոպեկով։
Երկարժույթ զամբյուղը (0,55 դոլար եւ 45 եվրո) էժանացել է 41 կոպեկով՝ հասնելով 69.3 ռուբլու, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Դոլարը ներկա փոխարժեքից 40 կոպեկով էժան է, իսկ եվրոն էժանացել է 49 կոպեկով։