Տնտեսություն 

Ադրբեջանական գազն ավելի շուտ Եվրոպա կհասնի, քան ռուսականը. Независимая газета-ի անդրադարձը

Բաքվում կայանալու է «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի առաջին նիստը: Ադրբեջանի մայրաքաղաք են հրավիրված նախագծի մասնակից բոլոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, գրում է Независимая газета-ն, գրում է tert.am-ը:

 

Իրենց մասնակցությունը հաստատել են Հունաստանի, Վրաստանի, Բուլղարիայի էներգետիկայի նախարարները, Իտալիայի տնտեսական զարգացման փոխնախարարը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը:

 

Բաքվի հանդիպումը, ինչպես հաղորդել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, Ադրբեջանի և ԵՄ-ի համատեղ նախաձեռնությունն է:

 

«Հարավային գազային միջանցքով» ադրբեջանական գազը «Շահդենիզ» հանքավայրից Վրաստանի և Թուրքիայի տարածքով հասնելու է Եվրոպա:

 

Բուլղարիայի հետ համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրվել է: Իսկ դա նշանակում է, որ Nabucco թիմի անդամներից մեկն այժմ ТАР-ի անդամ է: Հեռանկարում Ռումինիայի, Հունգարիայի և Ավստրիայի տարածքներով ադրբեջանական գազը կարող է հասնել Կենտրոնական Եվրոպայի շուկաներ:

 

Ադրբեջանցի վերլուծաբանների համոզմամբ՝ Իլհամ Ալիևի վստահությունը՝ Բաքվի էներգետիկ նախագծերի իրագործելիության, մասնավորապես՝ «Հարավային գազային միջանցքի» առումով, հիմնված են այն բանի վրա, որ Ադրբեջանը, ունենալով ածխաջրածնային լուրջ պաշարներ, մնում է միակ իրական աղբյուրը համաշխարհային շուկա գազ հասցնելու համար:

 

Մնացած բոլոր աղբյուրներն արդեն հայտնի են: Սակայն այդ աղբյուրների օգտագործման հեռանկարը կախված է շատ պայմաններից:

 

Ինչ վերաբերում է «Հարավային գազային միջանցքին», ապա դրա իրագործման աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համապատասխան. շինարարությունը սկսվել է, խողովակները պատվիրվել են, կապալառուները հայտնի են: Բաքուն պարտավորվել է իրականացնել TANAP նախագիծը, որը «Հարավային գազային միջանցքի» առաջին մասն է, մինչև 2018-ը, իսկ ТАР-ը՝ մինչև 2020 թվականը:

 

Մասնագետների գնահատականներով՝ Ադրբեջանը կարող է ամեն օր 16 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարել դեպի Եվրոպա, հետագայում այդ ծավալները հասցնելով 20 մլրդ խորանարդ մետրի:

 

«Սակայն անգամ այդ ծավալները լուրջ մրցակցություն չեն ստեղծի ռուսական մատակարարումների համար»,- «НГ»-ին ասել է Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը:

 

Հիշեցնենք, որ  «Թուրքական հոսքը», որով ռուսական գազը Թուրքիայի և ԵՄ-ի սահման է հասնելու, դեռ նախագծում են: Դրա իրականացման ժամկետները դեռ հստակ չեն:

Նույն շարքից