Չինաստանում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում սկսվել է Lenovo P70 սմարթֆոնի վաճառքը, գրում է ferra.ru-ն։
Տվյալ մոդելն առանձնանում է նրանով, որ այն կարող է պասիվ վիճակում աշխատել մինչև 46 օր։
Սարքն ունի 5 դյույմանոց էկրան, 1,5 ԳՀց հզորությամբ MediaTek պրոցեսոր։ Բջջայինն ունի 1ԳԲ օպերատիվ և 8ԳԲ ներկառուցված հիշողություն։
Սարքում նախատեսված է MicroSD հիշողության քարտ միացնելու հնարավորություն, ինչպես նաև այն ունի 13ՄՊ հիմնական և 5ՄՊ առջևի տեսախցիկներ։
Lenovo P70-ն աշխատում է Android 4.4.4 KitKat օպերացիոն համակարգով։
Սարքի գինը Չինաստանում 224 դոլար է։