Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը փետրվարի 11-ին հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի հետ: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև փորձի փոխանակման ծրագրերին: Դեսպան Վարդանյանը կարևորել է այս բնագավառում համագործակցության առավել ակտիվացումը:
Նախարար Խադուրին անդրադարձել է մոտ ապագայում Թբիլիսիում կայանալիք Միջազգային բանկերի ֆորումին, որին 60 երկրների շարքում մասնակցելու է նաև Հայաստանը: