Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է Ուկրաինային 17,5 միլիարդ դոլարի վարկ տրամադրել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդին:
Լագարդի խոսքով՝ նա շատ ուրախացած է այն հանգամանքով, որ Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են: Վարկը տրամադրվում է չորս տարով:
Համաձայնությունը տվյալ պահին նախնական բնույթ է կրում, ծրագիրը ենթակա է ԱՄՀ-ի խորհրդի հաստատմանը: