Տնտեսություն 

Կառավարությունը Գյումրու ու Վանաձորի տեխնոպարկերին հատկացրեց 150 մլն դրամ

Հայաստանի կառավարությունը 2015 թվականի ընթացքում 150 մլն դրամ կհատկացնի Գյումրիի և Վանաձորի տեխնոպարկերին։ Կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ Գյումրու տեխնոպարկում նախատեսվում է պատրաստել եւ վերապատրաստել առնվազն 300 մասնագետ, համագործակցել առնվազն 3 ընկերությունների հետ ու բինզես խորհրդատվություն տրամադրել մշակող ընկերությունների առնվազն 20 թիմերի։

 

Վանաձորի տեխնոպարկում, շինարարությանը զուգահեռ, ծրագրվում է պատրաստել առնվազն 100 մասնագետ, խորհրդատվություն կազմակերպել առնվազն 10 ընկերությունների ու սկսնակ թիմերի համար, ինչպես նաեւ ստեղծել գիտական լաբորատորիա։

 

Ի դեպ, ՀՀ էկոնոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ ընթացիկ տարում աշխատանքներ են իրականացվելու նաև Կապանում տեխնոպարկ հիմնելու ուղղությամբ:

 

Գումրու տեխնոպարկը շահագործման է հայնձնվել 2013թ. սեպտեմբերին, իսկ Վանաձորի տեխնոպարկի շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2016-ին։ Տեխնոպարկերին աջակցություն է ցուցաբերվում Համաշխարհաւին բանկի «Էլեկտրոնային հասարակություն եւ նորարարություն՝ հանուն մրցունակության» վարկային ծրագրի շրջանակում։

Նույն շարքից