2014-ի տվյալներով՝ Մեքսիկան զբոսաշրջությունից ստանալ ռեկորդային՝ 16.25 մլրդ դոլարի եկամուտ: Մեքսիկայի Կենտրոնական բանկի տվյալներով՝ այդ գումարը 2013-ին ստացած եկամուտը գերազանցում է մոտ 17 տոկոսով, իսկ 2012-ինը՝ ավելի քան 27 տոկոսով:
2014-ին Մեքսիկա են այցելել 29.1 մլն արտասահմանցիներ, ինչը 5 միլիոնով ավելի է 2013-ի ցուցանիշներից:
Այս մասին հաղորդել է լատինաամերիկյան երկրի զբոսաշրջության նախարարությունը: