Միջազգային 

Մեկ տարվա ընթացքում Թբիլիսիում Բելառուսի դեսպանատուն կբացվի

Մեկ տարվա ընթացքում Թբիլիսիում Բելառուսի դեսպանատուն կբացվի: Այս մասին հայտնում է BBC-ն` վկայակոչելով Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը:

 


Լուկաշենկոն այս մասին խոսել է Բաթումի կատարած իր այցի ընթացքում: Նա շեշտել է, որ Մինսկը այս կամ այն երկրում դիվանագիտական ներկայացուցչություն է բացում այն բանից հետո, երբ առևտրա - տնտեսական հարաբերությունները հասնում են համապատասխան բարձր մակարդակի:

 


Լուկաշենկոյի խոսքով՝ Վրաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը շուտով կհասնի 200 մլն ԱՄՆ դոլարի:



Այս երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ էին հաստատվել 1994-ին, 2007-ից Մինսկում գործում է Վրաստանի դեսպանատուն:

Նույն շարքից