Միջազգային 

Իսրայելցի զինվորականները սպանել են 16-ամյա պաղեստինցու

Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Ալ-Զաիմ անցակետում իսրայելցի զինվորականները կրակել և սպանել են 16-ամյա պաղեստինցու, ով փորձել է սպայի վրա հարձակվել զինվորական թրով, գրում է Ynetnews-ը՝ ոստիկանության հայտարարությանը հղումով:

 


Իրավապահ մարմինների հայտարարության մեջ ասվում է, որ զինվորականները նկատել են դանակով զինված դեռահաս տղայի, ով սկսել է մոտենալ անցակետին:

 

 

Դանակով դեռահասը ոչ մի կերպ չի արձագանքել փորձնական կրակոցներին և կանգ առնելու կոչերին: Նա սկսել է մոտենալ անցակետին, և զինվորականները կրակել և սպանել են նրան: Այլ մանրամասներ չեն նշվում։

Նույն շարքից