Միջազգային 

Օբամայի ելույթը միակողմանի էր, փաստերից կտրված և՝ հայկական տեսանկյունից. Anadolu գործակալություն

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ «1915 թվականի դեպքերի» վերաբերյալ հայտարարությունը, որում նա խուսափեց «ցեղասպանություն» բառը կիրառելուց, խնդրահարույց է»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

 

Anadolu գործակալությունը հայտնում է, թե ըստ նախարարության՝ Օբամայի ելույթը միակողմանի էր, փաստերից կտրված և՝ հայկական տեսանկյունից: 

 

«Օմաբայի նկատառումները հեռու էին Թուրքիայի ու Հայաստանի պատմության ցավալի հատվածները արդար հիշողության հիման վրա գնահատելուց»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ՝ միաժամանակ ընդգծելով, որ 2014 թվականի Ռեջեփ Թայիփ Էրդողանի և 2015 թվականի Ահմեդ Դավութօղլուի ուղերձները արտացոլում են Թուրքիայի տեսակետը 1915 թվականի վերաբերյալ: 

Նույն շարքից