Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում նախագահները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակի վերաբերյալ՝ նշելով, որ վերջին բարձրաստիճան փոխայցելությունները նպաստել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Նախագահները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շուրջ: Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ֆրանսու Օլանդի՝ հակամարտության կարգավորման հարցում ակտիվ դերակատարության վերաբերյալ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային, միջազգային, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: