Միջազգային 

Պյոտր Պորոշենկոն հետ է կանչել Բելառուսում Ուկրաինայի դեսպանին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ որոշում է կայացրել հետ կանչել Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելին: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` 1+1 հեռուստաալիքին հղումով, նախագահի խոսքով` այժմ փաստաթղթեր են համաձայնեցվում Կիևի և Մինսկի միջև՝ այդ պաշտոնում նոր թեկնածու նշանակելու համար:

Պորոշենկոն ընդգծել է, որ Բելառուսը մեծ նշանակություն ունի «արտաքին պաշտպանության և անվտանգության  քաղաքականություն վարելու գործում»:
Մարտի վերջին Ուկրաինայի ԱԳՆ-ն առաջարկել է փոխել Բելառուսում իրենց դեսպանին:  Փոխարտգործնախարար Նատալյա Գալիբարենկոն այն ժամանակ հայտարարել էր, որ Կիևի ներկայացուցիչը Բելառուսում պետք է լինի հայրենասեր և պրոֆեսիոնալ:

2014-ի օգոստոսին Եժելը` պաշտպանության նախկին նախարարը, կասկածյալ դարձավ ուկրաինական բանակի մարտունակության խաթարման մասին գործով:

Նույն շարքից