Ղազախստանի նախագահի արտաերթ ընտրություններում հաղթել է Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Նազարբաևի օգտին քվեարկել են քաղաքացիների 97,7 տոկոսը: Կոմունիստ Տուրգուն Սիզդիկովը և մեկ այլ թեկնածու Աբելգազի Կուսաինովը հավաքել են 1,6 և 0,7 տոկոս համապատասխանաբար: Քվեարկության վերջնական արդյունքները հայտնի կդառնան մայիսի 3-ից ոչ ուշ: