Միջազգային 

Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3218-ի

Նեպալում կործանարար երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3218-ի, իսկ 6.500 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Նեպալի բնական աղետների դեմ պայքարի կենտրոնի ներկայացուցչին։


 

«Զոհերի թիվը արդեն հասել է 3218-ի, ավելի քան 6500 մարդ ստացել է վնասվածքներ»,- հայտնել է կենտրոնի ղեկավար Ռամեշվոր Դանգալը։



7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան։ Երկրի իշխանությունները նախօրեին արտակարգ դրություն են հայտարարել երկրում։

Նույն շարքից