Իրաքի Քրդստանի ինքնավարության խորհրդարանի հայ պատգամավոր Երվանդ Նիսան Մարկոսը 1915-ին տեղի ունեցածը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ է ներկայացրել, NEWS.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է Քուրդստանի Rudaw կայքը:
Նշվում է, որ Քուրդիստանի խորհրդարանի անդամների մեծ մասն աջակցում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծին։
Կայքը հիշեցրել է, որ Քուրդիստանի հատվածում մոտ 3 հազար 5 հարյուր հայ է ապրում, ովքեր հիմնականում ապրում են Դոհուկին կից Զահոյի շրջանի Ավզինք և Հեֆրեսք գյուղերում։