Միջազգային 

Նեպալում գրանցված երկրաշարժից շուրջ 1 մլն երեխա է տուժել. UNICEF

Նեպալում գրանցված ավերիչ երկրաշարժից հետո հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց խմելու ջրի և ստիպված են ապրել վրաններում կամ բաց երկնքի տակ, նրանց թվում մոտ 1 մլն երեխա կա, հայտարարել է ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Քրիստոֆեր Թայդին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։


 

«Մեր տվյալներով` մոտ մեկ միլիոն երեխա է տուժել։ Այժմ մեր հիմնական խնդիրը երեխաներին մաքուր ջուր և նորմալ սանիտարական պայմաններ ապահովելն է։ Գիտենք, որ ջուրն ու սնունդը վերջանում են», – Ռոյթերս գործակալությունը մեջբերում է Թայդիի խոսքը։



Հարյուր հազարավոր մարդիկ Նեպալում բնակվում են վրաններում կամ բաց երկնքի տակ։ Հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ փրկարարները հետևում են նաև վարակների կանխարգելմանը, քանի որ վարակները կարող են փոխանցվել ջրի միջոցով։


Նույն շարքից